2 ժամից ավելի Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով 300-ից ավելի տրանասպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողացել շարժվել ոչ դեպի Գյումրի, ոչ դեպի Երևան ուղղություններով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ճանապարհը աղ ու ավազով մշակված չի եղել։ Վարորդները դժգոհել են ՏԿԵ նախարարի և
Արագածոտնի մարզպետի աշխատանքից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջ ճանապարհահատվածն ասես սահադաշտ լինի, նույնիսկ քաղաքացիները սայթաքում ու վայր են ընկնում։