Դանդուռը հարուստ է ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներով, քան ձկան յուղը: Բարձր է նաև վիտամին A-ի պարունակությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմը քաղցկեղի տարբեր տեսակներից պաշտպանելու համար։
Դանդուռը օգտակար է նաև տեսողության համար:
Դանդուռը ուժեղ հակաօքսիդանտ է, ինչպես նաև պարունակում վիտամիններ C և B, երկաթ, մագնեզիում, կալցիում:
Բժշկության մեջ օգտագործվում են ինչպես դանդուռի վերգետնյա մասը, այնպես էլ սերմերը: Այն օգտագործվում է արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բուժման համար:
Դանդուռն ունի նյարդերն ակտիվացնող հատկություն, այնպես որ, աշխատեք օրական մեկ կապից ավելի չուտել։
Դանդուռը թթու են դնում, նաև պատրաստում են աղցան։
Աղցանի բաղադրատոմսը՝ դանդուռը մի քիչ խաշեք, ջրքամեք, ավելացրեք ճզմած սխտոր, մի քիչ խնձորի քացախ, բուսայուղ և կտրատած սամիթ և աղ։





