Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանի համայնքապետը շուկայականից ցածր գնով 2 հողամաս է օտարել

29/01/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կոռուպցիան` Նիկոլի թվին․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը մեկ օրում շուկայականից ցածր գներով 2 հողամաս է ծախել Երևանի բնակչին:

Հայաստանում կոռուպցիա որոնող ու չգտնող Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան Դիլիջան քաղաքում արդեն երկրորդ օբյեկտն է կառուցում։ Տավուշի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը հողամաս է գնել Դիլիջանում։ Բանը հասել է նրան, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը Երևանի բնակչին մի օրում շուկայականից շատ ցածր գներով միանգամից երկու հողամաս է վաճառել։ Դավիթ Սարգսյանի` 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 131․1քմ հողամաս /Լոտ-106 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/2 հասցեում հասարակական կառուցապատման նպատակով, 917700 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 917700 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 23-ին որոշել է 131․1քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով 917700 դրամով օտարել Երևանի բնակիչ Արթուր Խաչատրյանին: Նույն օրը` հունվարի 23-ին Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեի 240․8քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով , 1685600 դրամով օտարել Երևան բնակիչ, նույն Արթուր Խաչատրյանին։

Հավելեմ, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։ Աճուրդին նույն մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ։

2024 թվականի նոյեմբերի 18-ին Հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով:

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչը կամ ո՞վ է խանգարելու Telcell-ին ցույց տալ օրական հավաքագրված կանխիկի մի մասը

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական