Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատախազությունը «Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

01/09/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դատախազությունը «Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գրառման մեջ ասվում է․

«Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հարուցել է հանրային քրեական հետապնդում:

Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:

Դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ (այդ թվում նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով), կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Նաև` հանցագործությունների կատարման պատճառները, նպաստած պայմանները վերացնելու, նմանատիպ այլ օբյեկտներում հակահրդեհային, անվտանգության կանոնների հնարավոր խախտումների առկայությունը պարզելու, այդպիսիք արձանագրելու դեպքում դրանք վերացնելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով դատախազությունից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում պատկան մարմիններին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փորձում են պատերազմի պատասխանատվությունը գցել բանակի, մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա. Սեյրան Օհանյան․ News.am

Հաջորդ գրառումը

Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստան. Հին ավանդույթները շարունակվում են

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստան. Հին ավանդույթները շարունակվում են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական