Ես ազատության մեջ եմ հիմա։
Բայց շատ բողոքներ ունեմ. ուզում եմ իմանլ՝ ինչու են ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանություն, 1 օր ինձ ծեծել են։
Դրա պատասխանը պիտի տան՝ ինչ իրավունքով են ծեծել ինձ. իրեն Արցախի ոստիկանություն տանելու և ծեծի ենթարկելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է արցախցի Դավիթ Մինասյանը։
Նա հրապարակել է լուսանկարներ, որտեղ իր մարմնի վրա երևում են վերքեր, բռնության հետքեր։
Նա 4 օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նմանակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան մեղադրել արցախցիներին սոված պահելու մեջ, կոչ արել դուրս գալ հրապարակ ու բողոքի ձայն բարձրացնել, թե ինչու են Արցախում ոմանք կուշտ, իսկ մյուսները՝ սովամահ լինում։
Դավիթ Մինասյանը հրապարակել է նաև իրեն բերման ենթարկելու տեսանյութը։