Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գուշակը խաբել է 4 քաղաքացու եւ մոտ 24.000 դոլար շորթել

Մոսկվայում գուշակը 4 քաղաքացիներից ավելի 2 մլն 200 հազար ռուբլի է շորթել՝ մոտ 24 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է «ТАСС» լրատվական գործակալությունն՝ հղում անելով մայրաքաղաքային դատախազությանը:

Գուշակը բոլորի կյանքում «մագնիսական դաշտի միջամտություն» է նկատել ու առաջարկել իր ծառայությունները:

Ծանր իրավիճակում գտնվող մարդիկ «ամենակարող» տիկնոջ մասին իմացել են համացանցում տեղադրված հայտարարությունից ու առցանց էլ (տեսակապով) օգտվել նրա ծառայությունից

Դատախազությունը պարզել է՝ «հրաշագործը» անգամ համաձայնել է մաս-մաս վճարել իր «ծառայությունների» դիմաց, բայց երբ գործին իրավապահներն են խառնվել, ընդունել է մեղքն ու տուժած քաղաքացիներին վերադարձրել ամբողջ գումարը:

Ս.Վ.