Մի խումբ քաղաքացիներ բողոքի ինքնաբուխ ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։
Նրանց շարքերը րոպե առ րոպե ավելանում են։
Նրանք Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատասխան տալ իր անհեռատես քաղաքականության հետևանքով Արցախում տիրող իրավիճակի, Ադրբեջանի սկսած պատերազմի համար։
Մարդիկ Փաշինյանին են մեղադրում, որ նա, զբաղված լինելով քարոզարշավով, ընտրությունների քվեաթերթիկ հաշվելով, անկարևոր այլ գործերով, «ընդդիմությանն ասֆալտ կերցնելով», բարձիթողի է մատնել արցախահայության ճակատագիրն ու Արցախը թողել գիշատիչ Ադրբեջանի ճանկերում։
Կառավարության շենքը շրջապատված է ոստիականական ուժերի բազմաշերտ շարքերով։ Մարդիկ վանկարկում են՝ «Ա-մոթ, ա-մոթ»՝ ոստիկաններին մեղադրելով նրանում, որ իրենց գործառույթը համարում են միայն Փաշինյանի պաշտպանությունը։