Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արցախին նվիրված բողոքի ակցիաներ՝ Բեռլինում և Մայնի Ֆրանկֆուրտում. ֆոտոշարք

Սեպտեմբերի 23-ին Բեռլինում, կանցլերի նստավայրի առջեւ տեղի է ունեցել Արցախին նվիրված հանրահավաք։

  Այն կազմակերպել էին Վտանգված ազգերի ընկերակցությունը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, Գերմանահայոց առաջնորդարանը, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը:

 «Ազգի» ընթերցողը տեղյակ է, որ Վտանգված ազգերի ընկերակցության, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի ուշադրության առանցքում է Արցախի օրհասական խնդիրը, տեղական մամուլում բազմիցս հանդես են եկել հրապարակումներով։

Բեռլինում կանցլերի գրասենյակի առջեւ նրանք պաստառներով լուռ բողոքի են դուրս եկել նաեւ սեպտեմբերի 23-ից առաջ: Անհրաժեշտ է նշել, որ այս հետեւողականությունը առավելաբար Թեսսա Հոֆմանի ջանասեր աշխատանքի արդյունքն է, նրա սերը Հայաստանի, Արցախի հանդեպ:

Սեպտեմբերի 23-ին Արցախին նվիրված հանրահավաք գումարվեց Մայնի Ֆրանկֆուրտում:

 Մայնի Ֆրանկֆուրտում հայ համայնքին միացել էր նաեւ «Ընդդեմ ցեղասպանության»՝ թուրք եւ քուրդ անդամներով համալրված միությունը:

Լուսանկարները՝ Թեսսա Հոֆմանի և Հեսսենի հայ մշակութային միության ֆբ էջերից:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա