Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտաքին հեռաբժշկություն սահմանին. ինչպես է VIVA հիմնադրամը փոխում  բժշկության մոտեցումը Հայաստանի հեռավոր գյուղերում

12/04/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա պայմաններում, երբ բժշկական ծառայությունների հասանելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Հայաստանի բժիշկների և կամավորների VIVA հիմնադրամը մեկնարկում է հեռաբժշկության լայնածավալ նախագիծ։ Այս նախաձեռնությունը կարող է  փոխել առողջապահական սպասարկման իրավիճակը երկրի հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում։ Ծրագրի առաջին փուլում շրջանակում յոթ սահմանամերձ գյուղերում կբացվեն հեռաբժշկության կենտրոններ, որոնք հնարավորություն կտան բնակիչներին ստանալ բուժօգնություն հեռակա կարգով։ 

Առաջին կետը կբացվի ապրիլի 12-ին՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղում։ Նախագիծը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով նոր մարզեր, այդ թվում՝ Գեղարքունիքը և Տավուշը։

Ինչու է դա կարևոր

Հայաստանի սահմանամերձ շրջաններում բժշկական սպասարկման վիճակը շարունակում է մնալ բարդ։ Շատ գյուղեր գտնվում են տասնյակ կիլոմետրեր հեռու պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից, իսկ բնակիչները հաճախ բախվում են բժիշկների, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների պակասի հետ։ 2022 թվականին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բարձրացրել էր գյուղական ամբուլատորիաներում և մարզային պոլիկլինիկաներում ենթակառուցվածքների ու մասնագետների պակասի հարցը։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի գյուղական բնակավայրերի կեսից ավելին դժվարությամբ է հասանելի դառնում նեղ մասնագիտացմամբ բժիշկներին։ Հեռաբժշկությունը կարող է լուծել այս խնդիրը՝ ապահովելով հեռավոր հասանելիություն որակյալ մասնագետներին և ժամանակակից ախտորոշման միջոցներին։ VIVA հիմնադրամի նոր նախաձեռնությունը, արդեն առաջին ամիսներին, կհասնի հազարավոր այն բնակիչներին, որոնք նախկինում դժվարությամբ էին ստանում մասնագիտացված բուժօգնություն։

Ինչպես է այն գործելու

Հեռաբժշկության կետերե կհամալրվեն առցանց խորհրդատվության և իրական ժամանակում ախտորոշման սարքավորումներով։ Բնակիչները կկարողանան ստանալ խորհրդատվություն տարբեր մասնագիտացումների բժիշկներից, անցնել զննություններ և ստանալ նշանակումներ։ Յուրաքանչյուր կետում կլինի հերթապահ բուժքույր, որը կիրականացնի նախնական ընդունելություն և կապ կհաստատի նեղ մասնագիտացված բժիշկների հետ՝ տեսազանգի միջոցով։

Բացի այդ, VIVA-ի շարժական բժշկական խմբերը կշարունակեն այցելել համայնքներ՝ ապահովելով տեղում խորհրդատվություն և բուժում։ «Սկսած 2023-ից մեր հիմնադրամի շարժական բժշկական թիմերը եղել են գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում՝ օգնություն ցուցաբերելով  թե նորածիններին  թե տարեցներին: Շատերը տարիներով չեն դիմել բժշկի՝ տարբեր պատճառներով՝ զբաղվելով ինքնաբուժմամբ։ Այս մոտեցումը ցույց տվեց, թե որքան կարևորություն ունի շարունակական բժշկական աջակցությունը հեռավոր շրջանների բնակիչների համար։ 

Այս փորձը մեզ մեզ մղեց ստեղծելու համակարգային լուծում՝ հեռաբժշկության այս մեծածավալ ծրագիրը», — պատմում է բժիշկ և հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը։

Ծրագրի իրականացման մեջ վճռորոշ դեր է խաղացել Արթուր Գորոյանը, ով վերջերս միացել է VIVA թիմին որպես հիմնադրամի դեսպան և ապահովել է բժշկական սարքավորումների ու հատուկ տրանսպորտի գնման ֆինանսավորումը։ «Արթուր Գորոյանի աջակցությունն որոշիչ դարձավ ծրագրի իրականացման համար: Այժմ ունենք հնարավորություն օգնելու հազարավոր մարդկանց, որոնք ապրում են երկրի ծայրամասերում, և ապահովել նրանց որակյալ բուժօգնությամբ», — ընդգծում է Հովհաննիսյանը։

VIVA հիմնադրամը՝ 9 տարի կյանքեր փրկելու ուղիով

Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամը ստեղծվել է 2016 թ․ Արցախի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ կամավորները դեղորայք եւ բուժսարքավորումներ եին հասցնում հակամարտության գոտի։ Այդ օրվանից ի վեր այն դարձել է Հայաստանի ամենաարդյունավետ բժշկական բարեգործական կազմակերպություններից մեկը։

Հիմնադրամը ոչ միայն ապահովում է հիվանդանոցներն անհրաժեշտ սարքավորումներով, այլ նաև կազմակերպում է կրթական ծրագրեր բժիշկների  համար՝ հնարավորություն տալով վերապատրաստվել աշխարհի առաջատար կլինիկաներում, իրականացնում է առաջին օգնության դասընթացներ և այլ նախաձեռնություններ՝ առաջնորդվելով «բժշկական օգնություն՝ բոլորին» սկզբունքով։

Ինչպես գրանցվել խորհրդատվությանը

Սահմանամերձ շրջանների բնակիչները կարող են դիմել իրենց ամենամոտ հեռաբժշկության կենտրոն կամ զանգահարել VIVA-ի թեժ գծին՝ խորհրդատվության գրանցվելու համար։

Ծրագրի մեկնարկը մեծ քայլ է Հայաստանի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման համար: Հեռաբժշկությունը, որը դեռ մի քանի տարի առաջ թվում էր հեռավոր ապագայի մաս, այժմ դարձել է իրականություն և փրկում է այն մարդկանց կյանքերը, որոնք առավել կարիքն ունեն բժշկական օգնության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Հաջորդ գրառումը

Առանց Սահմանադրության փոփոխության՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը անտրամաբանական է. Բայրամով

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Առանց Սահմանադրության փոփոխության՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը անտրամաբանական է. Բայրամով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական