Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արագ քայլքը նվազեցնում է շաքարային դիաբետի ռիսկը

Եթե արագ քայլքի սիրահար եք, ապա քիչ է հավանականությունը, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետ կունենաք։

 Արագ-արագ քայլելը դիաբետ ունենալու ռիսկը նվազեցնում է մինչեւ 40 տոկոս։ Այս մասին գրում է «British Journal of Sports Medicine» ամսագիրը՝ հղում անելով բրիտանացի, իրանցի եւ նորվեգացի գիտնականների հետազոտությանը։

 «Գիտնականները հավաքագրել են 508 հազար մարդու տվյալներ ու պարզել՝ մարդկանց մոտ, որ քայլում են 6 կմ/ժ արագությամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունենալու ռիսկը նվազել է 39 տոկոսով։ Բանն այն է, որ արագ քայլողների մկաններն ավելի զարգացած են, սիրտ-անոթային համակարգն՝ ավելի ճկուն։ Բացի այդ՝ մարդիկ, արագ քայլելով, շատ քրտնում, հետեւաբար՝ նաեւ քաշ են կորցնում, ինչն էլ իր հերթին բարելավում է մարմնի զգայունությունն ինսուլինի նկատմամբ»,- մանրամասնում է հոդվածագիրը։

 Ս․Վ․