Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Առցանց անվտանգության փոփոխության (Սոցիալական մեդիայի նվազագույն տարիքի) օրինագիծ 2024»-ը ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերի ընթացքում», – նշված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու սահմանված տարիքից ցածր անձանց կողմից օգտահաշիվների ստեղծումը: