Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առողջության պարտադիր ապահովագրությանը յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր եկամուտի չափով, գործատուն ևս չպետք է անմասն մնա. հանրային առողջության մասնագետ

13/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

-Պարոն Մելիք-Նուբարյան, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը, որը լիարժեք կսկսի գործել արդեն 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում այս գործընթացում։

-Սկսենք նրանից, թե ինչու է սա մեզ պետք։ Մենք շատ ենք խոսում հնարավոր խնդիրների, համակարգի՝ չհաջողելու մասին, բայց մոռանում ենք՝ ինչու է սա պետք։ Սա կառավարության քմահաճույքը չէ, ոչ էլ քաղաքացիերին ավել հարկային բեռի տակ մտցնելը. մարդիկ պետք է իմանան, որ ապահովագրությունն իրենց անհրաժեշտ է առողջության հետ կապված ֆինանսական ռիսկերից պաշտպանելու համար։

Ես կարող եմ մի քանի թիվ նշել. վերջերս արված հետազոտության տվյալներով՝ բուժօգնության համար իրենց տնային տնտեսությունների միջոցներից վճարող քաղաքացիների 23 տոկոսը ստիպված է լինում ամբողջությամբ փոխել ընտանիքի կենսակերպը. այդքան ծանր են նստում այդ գումարները նրանց վրա։ Մոտ 13 տոկոսը մեկ տարի ժամկետով ստիպված են լինում կրճատել սննդի կամ ջեռուցման  վրա ծախսվող գումարները։

Երբ խոսում ենք ֆինանսական ռիսկերից,  մարդիկ հաճախ պատկերացնում են, որ առողջության ապահովագրությունը պետք է ներառի քաղցկեղի քիմիոերապևտիիկ բուժումը կամ սրտի թանկարժեք վիրահատությունը, բայց ամենևին ոչ։ Մ. Հերացում անվան բժշկական համալսարանն առաջիններից մեկը, դեռ տասը տարի առաջ, գիտականորեն ուսումնասիրեց այս հարցը և պարզեց՝ անգամ փոքր, բայց մշտական ծախսերը տնային տնտեսությունների վրա շատ ծանր են անդրադառնում։

Կրկին ապացուցված տվյալներ մեջբերեմ. ՀՀ բնակչության մոտ 1/3-ը մշտապես դեղ է խմում, և իրենց գումարով դեղորայք գնող մարդկանց 53 տոկոսը ստիպված է լինում առօրյա կարևոր ծախսերից զգալի գումար կրճատել, ևս 10 տոկոսը գումար չունենալու պատճառով երբեմն դեղորայք չի գնում։

Առողջության պարտադիր ապահովագրությունն այս օբյեկտիվ իրավիճակը փոխելու համար է, սակայն մարդկանց 43 տոկոսը չգիտի՝ ինչու է այն պետք։
Ինչ վերաբերում է նոր ներդրվող համակարգի ռիսկերին, ապա դրանք երկուսն են՝ առողջապահական և առողջապահության համակարգից դուրս։ Առողջապահական վտանգները նրանք են, որ իրոք շատ մեծ ռեֆորմ է նախատեսվում, և զուգահեռ ենթաբարեփոխումներ են իրականացվում։ Մասնավորապես, արվում է առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխում, որը շատ մեծ դեր է ունենալու ապահովագրական համակարգում։

Երկրորդ բարեփոխումն այն է, որ ընթանում են որակի բարելավման աշխատանքներ։ Սա շատ կարևոր է, որովհետև առանց որակի վերաիմաստավորման՝ կարող են խնդիրներ ի հայտ գալ։ Կարևոր են կադրային խնդիրը և ընդհանուր ծառայությունների մատուցման նոր կոնցեպտը, ինչպես նաև թափանցիկության ապահովման համար էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը։

Կան նաև առողջապահության համակարգից դուրս նախապայմաններ, որոնք էլ հենց հիմնական խնդիրներ կարող են առաջացնել՝ տնտեսական աճի տատանումներ, ֆիսկալ հնարավորություններ, ինչպես նաև այն, թե որքանով արդյունավետ են հավաքագրվում հարկերը։ Մենք գիտենք, որ առկա է ստվերային տնտեսություն, գիտենք նաև ինքնազբաղված մարդկանց մասին։ Պետք է մտածել՝ ինչպես նրանց մոտիվացնել, որպեսզի նրանք ևս ցանկանան մասնակցել պարտադիր ապահովագրության համակարգին։

-Պարոն Մելիք-Նուբարյան, գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունը սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը։

-Մասնավոր սեկտորում կամավոր ապահովագրությունը վաղուց գործում է։ Պետական սեկտորում դրան ինչ-որ չափով նման է սոցփաթեթը։ Մարդիկ աստիճանաբար տեսնելու են նոր համակարգի օգուտը, ինչպես տեսան ԱՊՊԱ-ի պարագայում։

-Առողջության պարտադիր ապահովագրությունն, ըստ էության, ՀՀ քաղաքացիների համար հարկային նոր բեռ է։ Ինչպես, ըստ Ձեզ, կարձագանքեն այս փաստին մարդիկ։

-Կարևոն այն է, որ որդեգրվի հետևյալ մոտեցումը. ամեն մեկը պետք է  մասնակցի իր հնարավորությունների չափով։ 100 հազար և 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդիկ պետք է մասնակցեն իրենց եկամուտի չափով, համահարթեցում չպետք է լինի։ Որքանով տեղյակ եմ մեր կոլեգաների հետ շփումներից, այս դրույթը նախատեսվում է հաշվի առնել։ Բացի այդ՝ գործատուն ևս պետք է մասնակցի ապահովագրավճարի վճարմանը։ Այսինքն՝ գործատուն չպետք է անմասն մնա այս գործընթացից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սնդուկում պահված հիշողությունները. Օհաննես Արամ Քոնդայանի մահվան ճամփորդության մասին հուշերը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանությունն ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանությունն ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական