Հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 07։00-ից, ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում․ գրում է shamshyan.com-ը։
1 օր առաջ ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, նա հայտնել է, որ հայրը՝ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Երեկ՝ մինչև մութն ընկնելը, որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։
Աղբյուրը հայտնում է, որ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Խ․ Քոքոբելյանի հարազատներն ու համագյուղացիները։