Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատանքի վերադարձող ծնողը մինչև երեխայի 2 տարին լրանալը նպաստ կստանա

18/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գործող կարգավորմամբ եթե ծնողը խնամքի արձակուրդում է և երեխայի մինչև երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Դրույթներից մեկով խնամքի նպաստի չափը սահմանում է գործադիրը: Ըստ այդմ՝ նախատեսվող գումարների չափը կազմում է 37.500 դրամ (աշխատող մայրերի համար) և 31.000 դրամից մի փոքր ավելի (չաշխատող մայրերի համար):

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական և տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներով գործադիրը սահմանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ:

Բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերևույթից 2.000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ առաջին ընթերցումից հետո ներկայացված խմբագրական և տեխնիկական բնույթի երկու առաջարկն ընդունվել է:

Այս հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում աշխատանքային քննարկումների արդյունքը

Հաջորդ գրառումը

Այդպես լինում է հանուն իշխանության սատանային իրենց հոգին ծախած բոլորի հետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

02/01/2026
Հասարակություն

Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն

28/12/2025
Հասարակություն

Ներկայանալով որպես իմ օգնական՝ մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ. փաստաբան

25/12/2025
Հասարակություն

Կարեն Դուրգարյանի եղբայրն անցնում է 5 դատական գործերո՞վ. «Փաստինֆո»

23/12/2025
Հաջորդ գրառումը

Այդպես լինում է հանուն իշխանության սատանային իրենց հոգին ծախած բոլորի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական