Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հկ-ի հայտարարությունը

07/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ գրանցման համար 211.171.1254519, հիմնադրվել է 2022 թվականին Արցախյան պատերազի կամավորական մասնակիցների, անվտանգային ու կրթական ոլորտների ներկայացուցիչների կողմից, որոնք են․

 · «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպություն

 · «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպություն

· «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» հասարակական կազմակերպություն

· «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն

 · «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

 · «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

· Հրաչյա Արզումանյան

 · Նարեկ Ներսիսյան Մենք, վերոհիշյալ կազմակերպություններն և նշված անձինք միավորվել ենք իրականացնելու մեր կողմից սահմանված և կազմակերպության կանոնադրությունում արտացոլված հետևյալ նպատակները․

 · Ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվող և հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու շահերի սպասարկումը,

 · Անվտանգության և հարակից ոլորտներում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, միջոցների, ձևերի և եղանակների հետազոտությունը, մշակումը և ներդրումը, համագործակցությունը տեղական և օտարերկյա միավորումների հետ,

 · Կանոնադրության դրույթների իրականացման նպատակների շրջանակում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության հետ համագործակցությունը, խնդիրների ներկայացումը և հանրայացումը,

 · Տեղեկատվական և տեխնոլոգիական ընդհանուր հենք, աշխատանքի բաժանման և փոխօգնության հնարավորությունների ստեղծումը,

· Անվտանգության ոլորտին վերաբերող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ուսումնական և այլ ծրագրերի մշակման ու դրանց հանրային քննարկումներին մասնակցումը,

· Ֆիզիկական և իրավաբանական անձանց խորհրդատվական ծառայությունների մատուցումը,

· Ռազմակրթական և գիտակրթական ծրագրերի իրականացումը։ Միավորումը իր կանոնադրական նպատակները իրականացնելիս առաջնորդվում է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի սկզբունքներով՝ նկարագրված կից Հավելվածում

                                                                       ՀԱՎԵԼՎԱԾ

       Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ

                                                                            ՈԳԵԶԷՆ

                                                              (հիմնական սկզբունքներ)

 Ներածություն․ Ռազմավարական Համատեքստ

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները հայ ժողովրդին պարտադրում են վերանայել այն հիմքերը, որոնց վրա հետխորհրդային շրջանում անկախության վերականգնումից հետո կերտվել են հայոց պետականությունն ու հասարակական կյանքը։

Միևնույն ժամանակ, կարելի է արձագանքել հասարակական և պետական համակարգի և հատկապես պաշտպանության ու անվտանգության ոլորտում համակարգային և արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին հասարակական կոնսենսուսի ձևավորման փաստը։ Կարելի է թվել հետխորհրդային շրջանում հայոց պետականության կերտման՝ պատերազմի փորձությանը չդիմակայած հետևյալ սկզբունքները։

 Ա․ Որպես պետականաշինության հիմք բացառապես խորհրդային ժառանգության կիրառումը։

 Բ․ Սեփական ներուժի և հնարավորությունների հաշվին պաշտպանական և անվտանգային համակարգ ստեղծելուն անկարող փոքր ու թույլ ժողովրդի հոգեբանությունը։

Գ․ Հայ ժողովրդի պառակտումը, որի արդյունքում հայ ժողովրդի մեծամասնությունը զրկվեց պետականաշինությանը անմիջականորեն և ակտիվորեն մասնակցելու իրավունքից ու հնարավորությունից։

Դ․ ՌԴ անվտանգային համակարգին ինտեգրված և մաս դարձած պաշտպանության և անվտանգային համակարգի կերտում Ձևավորվող միջազգային անվտանգային միջավայրի արդյունքում ներկայիս պետական ինստիտուտների գործունեության հաշվին Հայաստանի ազգային և պետական ինքնիշխանության ապահովումը այլևս անհնար է։

 Ի պատասխան ագրեսորների քանակական և որակական առավելությանը՝ Հայաստանում պետք է ստեղծվի համապարփակ(comprehensive) պաշտպանության և անվտանգության համակարգ (ՀՊԱՀ)։

 Հաշվի առնելով 21-րդ դարում հայության համամոլորակային բնույթը՝ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը ռազմական ագրեսիա զսպելու կամ հետ մղելու և հայ ժողովրդի ազգային և պետական ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված համազգային դիմադրություն կազմակերպելու հնարավորություն կընձեռի: Համապարփակ մոտեցում անվտանգությանը Մոտեցումը ենթադրում է ազգային անվտանգության ռազմական և ոչ ռազմական ասպեկտների միահամուռ դիտարկում ու կիրառում՝ սկսած զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ու զինվորականների միջև ռազմականհամագործակցությունից մինչև համագործակցություն բնական աղետների, համաճարակների և ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում: Տվյալ մոտեցման շրջանակներում անվտանգությունը ապահովվում է հասարակական ու պետական կառույցների և տեղական համայնքների գործունեության մեկտեղման արդյունքում, ինչն իր հերթին ապահովում է պետական ինստիտուտների, պետական-քաղաքական համակարգի, տնտեսության, հասարակության ու քաղաքացիական անձանց պատշաճ գործունեությունը։

Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ

Հայաստանի անվտանգության և պաշտպանության համապարփակ մոտեցման նպատակն է օգտագործել ողջ հայ ժողովրդի ներուժը՝ անհատների, կազմակերպությունների եւ հաստատությունների կարողությունների եւ ցանկությունների զարգացման միջոցով անմիջական ներդրում ունենալու սեփական և Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

Պետական կառույցներից բացի, Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը ներառում է հետեւեալ դասակարգերը

 · Հայ հասարակությունը և գործարար ոլորտը

 · Սփյուռքը ներառյալ սփյուռքի կառույցները և գործարար ներուժը

· Հայոց եկեղեցին և եկեղեցուն կից կառույցները։

Հայաստանի դեպքում կարելի է առանձնացնել համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի հետևյալ մակարդակները․

 1.Հայ ժողովրդի համապարփակ անվտանգության համակարգ,

2.Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ, 3.Հայաստանի քաղաքացու անվտանգության համակարգը։

Եզրակացություն

 Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կերտման սկզբունքներից մեկը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի պետական և ազգային ինքնիշխանությանն ապավինելը, որն իր հերթին բխում և հենվում է հայոց քաղաքակրթական, մշակութային ու պատմական ժառանգությունից։

Նոր կառուցվելիք համակարգի մեկ այլ սկզբունք է հայ ժողովրդի ամբողջ ներուժն ու հնարավորությունները ներգրավելու անհրաժեշտությունը։ Սփյուռքի, սոցիալական և այլ շրջանակների պատկանելության վրա հիմնված ցանկացած սահմանափակում կամ խտրականություն պետք է բացառվի։

Նման հիմքը հնարավորություն է տալիս կառուցելու պետականություն և պաշտպանության ու անվտանգության համակարգ, որն ի վիճակի կլինի արձագանքել հայ ժողովրդի առաջ ծառացած առկա և ապագա մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Կարելի է խոսել ամբողջ հայությունն ընդգրկող պաշտպանության ու անվտանգության համապարփակ մոտեցման (holistic comprehensive approach) մասին։

 Այս կերպ կառուցուած համակարգը, որը ներգրավում և համակարգում է ողջ հայ ժողովրդի ներուժը եւ ջանքերի բազմապատկումը, ի վերջո կարող է զսպել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժային կենտրոնների կողմից Հայաստանի դեմ սանձարձակած ագրեսիան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիացի քույրերը՝ փլատակներում (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Responsibility to Protect: To Prevent Another Armenian Genocide, Moscow, Washington and Paris Must Cooperate

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Responsibility to Protect: To Prevent Another Armenian Genocide, Moscow, Washington and Paris Must Cooperate

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական