Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամուսնական առաջին գիշեր․ ինչպես է դա եղել Հին Ռուսիայում․ ՖՈՏՈՇԱՐՔ

25/05/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հին Ռուսիայում ամուսանական առաջին գիշերվան յուրահատուկ կերպով էին պատրաստվում։ Այն տարբերվում էր աշխարհի շատ ազգերի մոտ ձևավորված ավանդույթներից։ Աֆրիկայի, Եվրոպայի ու Արևելքի բազմաթիվ երկրներում, օրինակ, ամուսնական առաջին գիշերը հարսնացուի հետ օտար, երբեմն անգամ՝ պատահական, տամարդ էր կենակցում։ Ռուսիայում, սակայն, դրա «իրավունքը» միմիայն փեսացուն ուներ։

Եկեղեցական կանոններով՝ այն ժամանակ նույնպես պսակադրությունը սուրբ ծես էր, հետևաբար, ուրիշի ամուսանական «սրբությունը» խլելը մեծագույն մեղք էր համարվում։ Թեև հետագայում ֆեոդալները փորձեցին սեփական կանոնները թելադրել ու առաջին գիշերվա «ծանր բեռն» իրենց վրա առնել, բայց, միևնույնն է, ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց ու չողջունեց այդ քայլը։  

Ե՞րբ էր կարելի հարսանիք անել

Քանի որ Ռուսիայում նորապսակների հանդերձանքը քրիստոնեական ու ազգային ավանդույթների համալիր ու բավական բարդ զուգադրում էր, հետևաբար, առաջին գիշերվա համար ճիշտ ժամանակ ընտրելն այդքան էլ հեշտ գործ չէր։ Նորից համեմատելով աշխարհի մյուս ազգերի հետ, երբ «պատասխանատու» գիշերը հարսանյաց արարողության երրորդ կամ չորրորդ օրն էր տեղի ունենում, Ռուսիայում այն հենց հարսանիքի գիշերն էր լինում։ 

Խիստ կարևոր էր, որ հարսանյաց արարողության օրը որոշվեր եկեղեցու կողմից թույլատրված ժամանակահատվածում։ Ինչո՞ւ, քանի որ քրիստոնեությունն ասում է, որ Հարության տոնին նախորդող Մեծ պահքի շրջանում, ի թիվս մի շարք զրկանքերի, նաև սեռական հարաբերություններ ունենալուց պետք է հրաժարվել, հետևաբար, պահքի շրջանում հարսանիքներ չէին կազմակերպվում։ (Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին նույնպես չի ողջունում պահքի ժամանակ պսակի արարողություն անելը)։

Առաջին գիշերվա ծիսական նախապատրաստությունը

Հին Ռուսիայում առաջին գիշերը երկար ժամանակ տան ներքնահարկի հետ էին ասոցացնում։ Բանն այն է, որ այդ օրը նորապսակների համար անկողինը սառը ու զով վայրում էին բացում․ դա կարող էր հյուղակի կամ մարագի նկուղում լինել։ Ամուսնական առաջին գիշերը պարտադիր տղամարդու տանն էր անցնում, քանի որ հարսնացուն այդ օրվանից հետո ամուսնու հայրական տանն էր ապրելու։

Երիտասարդների անկողինն ամուր փայտից ու սովորականից բարձր հարթության վրա էին պատրաստում։ «Մահճակալը» հարսանացուի հայրական տնից ուղարկված անկողնային պարագաներով էին զարդարում։ Դա վստահվում էր այդ գործում մասնագիտացած կին-անկողնապետերին, որոնք հիմնականում զույգեր ամուսնացնող միջնոդներն (сваха) էին։

Անկողնային հարդարանքի պարտադիր մաս էին կազմում անեծքից ու թուղթուգրից պաշտպանող իրերը։ Չարքը ոչնչացնող հմայիլ էր, օրինակ, տարեկանի խուրձը կամ պարկով այլուրը։

Փայտե մահճակալի տակ էլ մանրացված փայտ, կաթսաներ, անթրոց ու գիհի ծառի տերևներ էին դնում։ Այդ իրերի միջոցով նորապսակները պաշտպանվում էին չար ոգիներից։ Փայտը ապագա սերնդի ու գերդաստանի խորհուրդն ուներ, հետևաբար այն մահճակալի տակ հնարավորիս շատ պետք էր դրվեր։

Նորապսակներին «ճանապարհ դնելու» կարգը

Երիտասարդ զույգին վերը նկարագրված «ննջարան» մի ամբողջ բազմություն էր ուղեկցում․ ազաբը (խաչեղբայր), միջնորդը, ազգականներն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին աղմկոտ և ուրախ գործողության՝ ճանապարհդրեքի մաս կազմել։ Այդ ամենը երգուպարով, երբեմն անգամ չափն անցող կատակներով ու զրույցներով էին համեմում։ Նախքան նորապսակների սենյակ մտնելը՝ ազաբը չար ուժերին հանելու համար մի քանի անգամ մտրակում էր առաջին գիշերվա համար հարդարված անկողինը, ինչից հետո անկողնապետ կանանց գումար էր տալիս, ու նորապսակները մենակ էին մնում։

«Ննջասենյակը» կողպում էին, դռան առջև էլ՝ պահակ կանգնեցնում։ Վերջինս նույնպես երիտասարդներին պետք է պաշտպաներ չար ոգիներից։ Բայց հաճախ էր պատահում, երբ նորապսակների հարազատներն ու ընկերները, հետաքրքրությունից ելնելով, շարվում էին դռան առջև ու ներս ծիկրակում։

Երբ արդեն մենակ էին

Նորապսակները, երբ արդեն երկուսով էին մնում, նախ հավ ու հաց էին ուտում (դա պտղաբերության խորհուրդն ուներ), ապա նոր միայն «բուն գործին անցնում»։ Հարսնացուն սկզբից ամուսնու կոշիկներն էր հանում (այդիպիսով իր հնազանդությունն էր ցույց տալիս), այունհետև հարցնում էր ամուսնուն, թե կարելի՞ է արդյոք պառկել իր կողքին։ Հենց այդպես էլ  տեղի էր ունենում ամուսանական առաջին գիշերը։

Որոշիչ ատրիբուտը՝ «անմեղությունը»

Հարսանյանց հանդեսից հետո ամենակարևոր արարողությունն աղջկա արունոտ գիշերազգեստի ցուցադրումն էր։ Եթե աղջիկն «անմեղ» էր լինում, ապա բոլորն օրհնում էին նրան։ Հակառակ պարագայում, դա ոչ միայն իր, այլև ընտանիքի ամոթն էր։ Զույգերին ծանոթացրած միջնորդ կնոջ ու աղջկա ծնողների վզներից ծանր լուծ էին կախում, «անառակի» հորն էլ՝ ծակծկված գավաթով գինի «հյուրասիրում»։ Այդքանից հետո տղայի ընտանիքն էր որոշում՝ պահե՞լ, թե՞ հոր տուն ուղարկել աղջկան։

Առաջին ամուսանական գիշերվա անկողնու սավանի վրա նաև կարմիր ժապավեններ էին կապում․ դա արյան ու անմեղության խորհուրդն ուներ։ Այդ գիշերվանից հետո էր միայն տղան «որձ», աղջիկը «էգ» համարվում։ Հաջորդ առավոտյան աղջկան ամուսանցած կնոջ հանդերձանք էին հանգցնում, որն իր մեջ նաև գլխին դրվող հատուկ պաճուճանք-փաթթոց էր ներառում։

Այդ ամենին Ռուսիայում խստագույնս էին հետևում։ Նրանք վստահ էին՝ եթե մի բան այնպես չանեն, ապա նորաստեղծ ընտանիքն աղքատ ու անպտուղ կլինի։

Նյութը՝ BigPicture.ru-ի
Թարգմանությունը՝ Սևակ Վարդումյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

What to Expect from Moscow

Հաջորդ գրառումը

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կառուցված են հավասարության ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, վատ վերահսկողությունը, Արգիշտի Առաջինը կամ նախկինները, այլ ոչ պատշաճ հսկողությունը

01/12/2025
Հասարակություն

Չոր տերևեներն այրելն արգելվում է օրենքով

24/11/2025
Հասարակություն

Ռոնալդուի փոքրիկ երկրպագու Արեգը մահացել է

23/11/2025
Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կառուցված են հավասարության ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական