Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ակնա-Ասկերան ճանապարհն արցախցիները փակել են. ո՛չ ինտեգրմանը

Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ակնա-Ասկերան ճանապարհը, որի  մի հատվածում այս պահին հանրահավաք են անցկացնում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամները։

Տեղը պատահական չի ընտրվել, մենք հումանիտար դժվարությունների անվան տակ թույլ չենք տա ադրբեջանական ինտեգրում, չպետք է թույլ տանք սոցիալ-տնտեսական ինտեգրում։ Հաջորդ քայլը կլինի առևտուրը, իսկ վերջնական արդյունքը կլինի Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական կլանումը։ Ստեղծված շրջափակման պայմաններում պետք է ցանկացած քայլ ձեռնարկել Ադրբեջանի հետ ինտեգրումը կանխելու համար. ասաց ճակատի հիմնադիրներից Արշակ Աբրահամյանը։