Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի՝ 24-48 ժամվա ընթացքում, պատերազմական նոր գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ. ռազմական փորձագետ

17/03/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հավանականությունը մեծ է՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից, երբ սկսեցինք զիջել ՀՀ անվտանգությունն ապահովող ռազմավարական տարածքները։ Այդ պահից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեր անվտանգության իրական երաշխիքներից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում և Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով նկատվող ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի տեղաշարժին։

«Այդ հրաժարման հետևանքով մեզ անընդհատ և ցանկացած պահի մեծ պատերազմի վտանգ է սպառնում։ Ադրբեջանը դա չի էլ թաքցնում, բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, մեզնից պահանջում այս տարածքը՝ Հայաստանն, ընդհանրապես լքել։ Որքան կարողանան՝ առաջ են գալու՝ խաբելով, համոզելով, վախեցնելով և նաև դիմելով զինված գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի՝ 24-48 ժամվա ընթացքում, պատերազմական նոր գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ։

«Որովհետև ադրբեջանցիները զբաղեցրել են տակտիկական և ռազմավարական գերիշխող դիրքեր և բարձունքներ, իրենց զորքը վերազինել և վերադասավորել են և ինչ ուզեն՝ կարող են անել։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ հո մի դատարկ սարի համար չե՞նք կռվելու։ Հիմա թշնամին, Սև լճի «չոլերում» ամրացած, սպառնում է Գորիսին, Իշխանասարում ամրացած՝ սպառնում է Սյունիքի հետ մեր ճանապարհին, Գորիս-Կապան ճանապարհը կտրել է, և Իրանի հետ մեր ստաբիլ կապը հիմա օդում կախված է»,- նշեց ռազմական փորձագետը։

Կարեն Վրթանեսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ իշխանությունները բանակի ամրապնդման ուղղությամբ որևէ քայլ չեն անում, հակառակը՝ անում են ամեն ինչ՝ թուլացնելու Զինված ուժերը։

«Բոլոր այն հայտարարությունները, որ բանակի ներսում դավաճաններ կան, խոսում են այդ մասին։ Բոլորին է հայտնի՝ իրենք իրենց արած-չարածների մեջ միշտ ուրիշներին են մեղադրում. բանակը քանդեցին, հիմա էլ ասում են՝ մեզ պաշտպանող չկա։ Եվ բոլորովին այնպես չէ, որ չէին հասկանում՝ ինչ են անում։

Այս իրավիճակում ՀՀ շարքային քաղաքացին գոնե հոգեպես պետք է պատրաստ լինի պատերազմական նոր գործողությունների և հասկանա՝ քանի դեռ մենք բանակը չենք վերականգնում՝ պատերազմի վտանգը միշտ առկա է լինելու»,- ասաց ռազմական փորձագետը։

Մեր զրուցակիցը միաժամանակ նկատեց՝ Ադրբեջանի համար այլևս զսպիչ ուժ չեն նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները։

«Ազդեցությունը թուլացել է, և Ադրբեջանը շատ է ոգևորվել՝ մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմից, մյուս կողմից՝ Փաշինյանիի վարած քաղաքականությունից, որն, ըստ էության, Ռուսաստանի հետ բաց բախման գնալու քաղաքականություն է»,- ամփոփեց Վրթանեսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարձր աշխատավարձերի աղքատ երկիր

Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական