Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է 40 արցախցի

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ օկուպացված Արցախում մնացել է առավելագույնը 40 արցախցի:

«Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության. ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։

Ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական ծագում»,-հայտնել է Բեգլարյանը։