Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանի գլխավորությամբ Լոս Անջելեսում կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի։
«Մենք այս պահին գտնվում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի օֆիսի մոտ, սպասում ենք, որպեսզի նա գա, որևէ մեկս տուն չենք գնում։ Նայեք իմ կողքին կանգած այս փոքրիկ երեխային, հենց այս պահին Արցախում էլ այսպիսի երեխաներ կան։ Այս պահին գուցե ձեր երեխային ասեք՝ հաց կեր, չուտի, իսկ այս պահին Արցախում երեխաները սոված են, ուղղակի սոված են։
Հիմա սփյուռքում մեզանից շատերը ու Հայաստանում գտնվողներից շատերը տանը նստած են, խնդրում եմ՝ հիմա բոլորդ միացեք։ Իմ պապերն Արցախից են, ու հիմա ես ուզում եմ Արցախի անունից խոսել։ Հիմա մեզ հետ եղած մարդկանցից ոմանք գնացել են Ադամ Շիֆի մոտ՝ տեղեկացնելու, որ հայությունն այստեղ կանգնած է ու իր բողոքի ձայնն է բարձրացնելու, որևէ մեկն այստեղից որևէ տեղ չի գնալու, մինչև պատասխան չստանանք»,-տեսաուղերձում ասել է Դավիթ Մնացականյանը։