Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության  դեպքի առիթով ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։

Նախ՝ ամենասկզբից

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք, որոնք եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։

Ճակատրագրական Գինու փառատոնը

Սպանված երիտասարդի հարազաներից մեկը՝ Գ.Զեյնալյանը, հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը, ասել էր. «Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Դատելով հարազատի հրապարակային գրառումից՝ ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ Գինու փառատոնին վեճ է եղել ու միջադեպը այնքան է խորացել, որ ավարտը եղավ ճակատագրական։ Ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նրան ասել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու և 07-10-2011թ. ժամը 23-30-ի սահմաններում գնալով տուն, բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին, նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա.Դովլաթյանին և սպանել նրան։

Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11 տարով։ Առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել էին ինչպես Վերաքննիչ, այնպես էլ Վճռաբեկ դատարան անփոփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Եվ ահա 11 տարի անց նա մի քանի տարի առաջ հայտնվեց ազատության մեջ ու խլեց 24 տարեկան տղայի կյանքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քպ-ական Էդուրադ Աղաջանյանն առաջարկում է Փաշինյանի հետ բանավեճի չեկող նախագահներին բերման ենթարկել

Հաջորդ գրառումը

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական