Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ֆլան-ֆստան… Մեզ քաջածանոթ Էրմենստան»

18/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական «Star» թերթը այս վերնագրով մի «հոդված» է հրապարակել, որը սեպտեմբերի 14-ին արտատպել է Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը: Ծայրից ծայր Հայաստանին հասցեգրված հայհոյանքներով լի այդ հոդվածը լկտիաբար գրի է առել թերթի հեղինակ Ջոշքուն Բաշբուղ կոչեցյալ ստահակը:

Թերևս կարելի էր չանդրադառնալ հոդվածին, եթե ուժի մեջ չլիներ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, թուրքական կողմը երկու ժողովուրդների միջև, այսպես կոչված, փոխվստահության վերագանգնումը չնշեր գործընթացի նպատակների թվում, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի -անտեղի  չզանգահարեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ելույթներում անընդմեջ չշահարկեր Հայաստան անունը:

Հայ և թուրք ժողովուրդների միջև վստահություն երբեք չի եղել:

 Ինչ վերաբերում  աշխարհով մեկ  տարածվող քրիստոնյաների հանդեպ թուրքական լայնախոհ «հանդուրժողականության» հեքիաթներին, ապա դրա առանձնահատկությունը և՛ Օսմանյան կայսրությունում, և՛ քեմալականների՝ այլ ժողովուրդների  պատմական հայրենիքի տարածքում ստեղծած ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում մշտապես անհանդուրժողականությունն է եղել:

 «Star» թերթը ժամանակին պատկանում էր «Հյուրրիյեթ» մեդիա խմբավորմանը, երբ դրա սեփականտերը Դողան ընտանիքն էր: Սակայն Էրդողանը մի գեղեցիկ օր այս խմբավորումը վերցրեց սեփականատերերից և հանձնեց իր մերձավորներից Դեմիրորենին: Սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրեց թերթի բովանդակության փոփոխությանը, այն դարձավ ավելի քան էրդողանամետ, դրա արբանյակ «Star»-ը նմանապես, որտեղ հայտնեցին Բաշբուղի պես պնակալեզ գրչակներ:

Գալով թերթի հեղինակ Ջոշքուն Բաշբուղի անձին, դրա բնութագիրն էլ կարծես տալիս է թուրքական ժողովրդական ասացվածքը. “Ճանճը կեղտոտ չէ, բայց սրտխառնոց է առաջացնում”: Եթե “ոչ կեղտոտ”, այսինքն մաքուր ճանճը սրտխառնոց է առաջացնում, կնշանակի թուրք ժողովուրդը մաքրությունից զզվում է: Բաշբուղը լոգանք ընդունելու պարագային պետք է ավելի մաքուր դառնա, քան ճանճը: Հետևաբար, դառնալով  “ոչ կեղտոտ” ճանճից ավելի մաքուր, պետք է, որ արժանանա թուրք ժողովուրդի զզվանքին:

 Համենայն դեպս, Բաշբուբի հողվածն էլ մեր զզվանքն է առաջացնում: Հեդվածն ունի մի քանի ենթավերնագրեր, ինչպիսիք են` «Արթնացիր», «Հեքիաթներ փոքրիկներին», «Կրակի հետ ես խաղում» և «Քո անելիքները»:

Նա այս ենթավերնագերի տակ հայհոյելուց զատ, շատ արժեքավոր խորհորդներ է տալիս մեզ, նույնիսկ խղճում է՝ ասելով. «Չէ, դու պետություն չես դառնա, ամեն տեսակի սատանայություն արել ես, թշվառ, ողորմելի արարած, ոչ քո տերերին ես գոհացնում, ոչ էլ նրանց, ովքեր փորձում են քեզ կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, դու մարդ չես դառնա, խղճում եմ քեզ, քեզ անխնա օգտագործում է տեր ու տիրականդ՝ Ռուսաստանը, որին համարում ես քո բարեկամը, Արևմուտքում քեզ համար վստահելի Ֆրանսիան, անմիջական հարևանդ՝ Իրանը, հիմա էլ ասպարեզում հայտնվել է ԱՄՆ-ը, որի հետ գործարքի մեջ ես մտնում»:

«Star»-ի հեղինակ Ջոշքուն Բաշբուղն իր ամենաարժեքավոր խորհուրդները թողել է վերջում՝ դրանք շարադրելով  «Քո անելիքները» ենթավերնագրի տակ:

Հարկ է նշել, որ դրանք, այնուամենայնիվ, համեմված են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի և Իրանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունից բխող թուրքական կողմի մտահոգությամբ: Ահա թե ինչ է գրել.

«Դու չպետք է Իրանի հետ գործ բռնես, այսուհետ վստահելով Ռուսաստանին՝ չպիտի պոռոտաբանես, հենվելով ԱՄՆ-ին՝ պիտի չընկնես արկածախնդրության մեջ, հավատալով Ֆրանսիային՝ քեզ Կովկասի տեր ու տիրականը չհամարես, ապավինես Թուրքիային, որ  հաղթահարես դժբախտ ճակատագիրդ, հանձնվես Ադրբեջանին և կյանքում գոնե մեկ անգամ շահես, որ հետո գնաս Հունաստանին էլ ասես. «Արթնացիր բարեկամս, ես փրկվեցի, դարուսու քեզ». խնդիրն այքան պարզ է և չմոռանաս՝ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանին երբեք մենակ չի թողնի»:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանի առաջարկի արդյունքում ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025
Իրավունք

Շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ. Գլխավոր դատախազ

08/05/2025
Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանի առաջարկի արդյունքում ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի շքերթում ելույթ է ունեցել մոտ 10 րոպե. հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է...

ԿարդալDetails

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական