Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր

13/12/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր՝ ապաշրջափակելու համար Արցախը Հայաստանին կապող` Ադրբեջանի կողմից անօրինական փակված միակ ճանապարհը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Երեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից 270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից փակելու հետևանքով:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից:

Երեխաների թիվը հիմնադրամին հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մեկուսացման մեջ թողնելը, Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։

Երեխաները կտրված են ընտանիքներից, առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ:

Հիմնադրամը շեշտում է, որ մարդու իրավունքները և հատկապես երեխաների իրավունքները կապ չունեն քաղաքական հարցերի, տարածքի ճանաչված կամ չճանաչված լինելու հետ, հետևաբար` հրատապ է, որ հասցեական արձագանքեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ վերացնելու համար երեխաների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների խախտումները:

Միանշանակ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Այս հայտարարությունը ևս կուղարկվի համապատասխան միջազգային կառույցներին»,- նշված է հայտարարության տեքստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում. Արայիկ Հարությունյան

Հաջորդ գրառումը

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ. Ռուբինյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
Հաջորդ գրառումը

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ. Ռուբինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական