Հայ փաստաբանները պատրաստվում են բոյկոտել դատարանները:
Հունիսի 26-ին նրանք մեկօրյա գործադուլ են հայտարարել։
Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։
Մինչ այս, փաստաբանները երեք անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ բողոքելու այն ոստիկանների դեմ, որոնք դաժանաբար խոշտանգել էին իրենց գործընկերոջը հենց ոստիկանական տեղամասում, որտեղ նա եկել էր՝ կատարելու իր մասնագիտական պարտավորությունները։
Խոսքը փաստաբան Կարեն Ալավերդյանի մասին է, որին ոստիկանները և պարեկները ծեծել էին, դեմքին արցունքաբեր գազ փչել և ձերբակալել։