Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել:
Դատարանն արձանագրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել. ԶԼՄ-ներին հայտնել է պաշտպան Արմինե Ֆանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունները։





