Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոնա Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. փաստաբանը բողոքի տեքստ է պատրաստում

11/10/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում այս տարվա ապրիլի 26-ին Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի կողմից վրաերթի ենթարկած 28-ամյա Սոնա Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հայտնում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով իրականացված քրեական վարույթի նյութերի էլեկտրոնային տարբերակն արդեն տուժող կողմին է տրամադրվել, քանի որ նախաքննությունն ավարտվել է, իսկ դրանք միայն ՃՈ վարորդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու են դատարան: Նյութերի ուսումնասիրության այս պահին արդեն ակնհայտ է, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ նույնիսկ դատախազական ներգործության տարբեր ակտերում առկա  եզրահանգումներն ինքնին պաշտոնեական հանցագործության վերաբերյալ մեղադրանքի դասական ձեւակերպումներ են հանդիսանում։ Ինքս այս ուղղորդված նախաքննության մասին կխոսեմ առաջիկա օրերին, համապատասխան բողոքի տեքստն ավարտելուց հետո»,- գրել է նա։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը ու հեռացել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ-ը հայ գերիների խոշտանգման նոր տեսանյութն ուսումնասիրում է

Հաջորդ գրառումը

«Թիզառթիզականության» զոհը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Նարեկ Սամսոնյանն Ամանորն անցկացնելու է կալանավայրում. Վերաքննիչը դատավոր Մասիսի Մելքոնյանի որոշումը չի բեկանել

29/12/2025
Իրավունք

Բաքուն Կարեն Ավանեսյանին դատապարտեց 16 տարվա ազատազրկման

25/12/2025
Իրավունք

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում. փաստաբան

23/12/2025
Իրավունք

Գանձակում տեղի է ունեցել Կարեն Ավանեսյանի դատավարությունը. նրա համար պահանջվել է 18 տարվա ազատազրկում

22/12/2025
Հաջորդ գրառումը

«Թիզառթիզականության» զոհը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական