Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որեւէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները. Դատախազ

12/07/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որեւէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները. սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որեւէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել  իրավաբանների համար հասկանալի է, թե դա ինչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների  դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ գործով դատախազը:

«Եթե խոսում ենք հանցակազմի մասին, եթե հանցակազմի օբյեկտիվ կողմը չենք ապահովում, օբյեկտիվ կողմի պայման հետեւանքը որւէ էական նշանակություն չունի: Պարզ կենցաղային օրինակ բերեմ, եթե քրեական պատասխանատվության տարիքի չհասած, ասենք, 9 տարեկան երեխան, ինչ-որ մեկին կյանքից ապօրինաբար դիտվորությամբ զրկում է, պե՞տք է բոլոր հանգամանքները վեր հանենք, թե առաջին պայմանը վեր հանենք, այդ անձը սուբյեկտ է, թե ոչ:

Որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնեական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները: Այդ լիազորությունները չկան եւ մենք միջնորդություն ենք ներկայացրել այդ կարգը սահմանելու համար»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների  դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները  նման ձեւով պահելու համար։

Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման  վերաբերյալ երկրորդ անգամ  վերսկսվող դատական գործընթաց է իրականում:

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:  Իսկ այդ օրերին, չմոռանանք,  ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:

Աղբյուր՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳ նախարարի տեղակալը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության առնչությամբ զարգացումները

Հաջորդ գրառումը

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Իրավունք

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

30/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Հաջորդ գրառումը

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական