Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մուրճի», իսկ իրականում՝ «չալիկի» գործով ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել

04/07/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 3-ին տեղի ունեցած ենթադրյալ զանգվածային անկարգությունների վերաբերյալ իրականացվում է 5 անձի օրինական շահերի պաշտպանություն։ 5-ից մեկի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է։ 3-ը հուլիսի 3-ի ուշ երեկոյան ազատ արձակվեցին Արմավիր քկհ-ից, իսկ մյուս անձը կալանավորման մեջ կմնա հայտնի «չալիկի» գործով։

«Կգա ժամանակ, և վարույթ իրականացնող մարմինը հարկադրված կլինի հրապարակել այդ առարկայի լուսանկարը։ Առարկան առգրավված է, գտնվում է քննչական մարմնում, զննվել է։ Զննության արդյունքն էլ կհրապարակվի»,- համոզված է փաստաբան Նարեկ Ալոյանը։

Մարտական ուղի անցած անձը «չալիկի» գործով գտնվում է կալանքի տակ։

Փաստաբան Նարեկ Ալոյանը ևս ներկա էր կալանավորված անձանց ազատ արձակմանը։ Նա ամփոփ ներկայացրեց պատկերը. «Հունիսի 3-ին տեղի է ունեցել ենթադրյալ զանգվածային անկարգության դեպքը։ Հունիսի 6-ին ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է նշված անձը, նաև ենթադրյալ մուրճը, իսկ իրականում՝ ձեռնափայտը։ Հունիսի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է տեսանյութ, որն առավել ամբողջական է, քան ոստիկանության տեսանյութը։

Ոստիկանը ցուցմունք է տվել, թե այդ առարկայով հասցվել է 4-5 հարված, բայց երկրորդ տեսանյութում հստակ երևում է, որ ոստիկանը, որը քաղաքացու ձեռքից խլում է ձեռնափայտը, նույն ձեռնափայտով պատասխան հարվածներ է հասցնում։ Ընդ որում՝ այս գործով որևէ ձերբակալված ոստիկանի մասին տեղեկություն չունենք, նաև չկա տեղեկություն, որ ոստիկանության որևէ ծառայողի մեղադրանք առաջադրված լինի, մինչդեռ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում երևում են քաղաքացիների ուղղությամբ շիշ, տարբեր առարկաներ նետող ոստիկաններ։ Գործ ունենք երկակի ստանդարտի հետ»,-մեկնաբանել է փաստաբանը։

Նշենք, որ հուլիսի 3-ի ուշ երեկոյան Արմավիր քկհ-ից ազատ է արձակվել ենթադրյալ զանգվածային անկարգությունների գործով կալանավորված 7 քաղաքացի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը գործարկվել է

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական կեղծ լուրը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Սամվել Կարապետյանի մեղադրանքը ծանրացրել են. ՔԿ-ի պարզաբանումը

13/10/2025
Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
Իրավունք

Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ. Ամստերդամ

11/10/2025
Իրավունք

Բորիս Ավագյանի դին ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել. ՔԿ-ն նրա մահը որակել է ինքնասպանություն

11/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական կեղծ լուրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական