Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն Փաշինյանի արտահայտությունը, որ «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար», բավական է հասկանալու այսօրվա իշխանությունների վերաբերմունքն իրենց քաղաքացիների նկատմամբ. իրավապաշտպան

07/07/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գործող իշխանությունների գործունեության վերաբերյալ գնահատականներ վաղուց եմ հնչեցրել, և այդ առումով որևէ բան չի փոխվել. նրանք հարգանք չունեն ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ՝ բացառությամբ իրենց փոքր խմբակի անդամների և փոքրաթիվ աջակիցների։ Այս շրջանակների հանդեպ ՀՀ իշխանությունները որոշակի պարտավորվածություններ, այնուամենայնիվ, ունեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու գործող ռեժիմն ամբողջ ընթացքում լուռ էր և հիմա էլ շարունակում է որևէ կերպ չպաշտպանել Ադրբեջանի կողմից առևանգված և 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվածերկու հայ զինծառայողներին։

Ըստ Մելիքյանի՝ ՀՀ իշխանությունները ջանք չեն գործադրում՝ պաշտպանելու սեփական քաղաքացիների ոտնահարված իրավունքները։
«Նրանք մարդկանց դիտում են միայն իբր՝ միջոց՝ երկարաձգելու իրենց իշխանությունը, նրանց օգտագործում իրենց խնդիրները լուծելու համար։

Միայն այն արտահայտությունը, որ ժամանակին արվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, և որն այդպես էլ մոռացվեց՝ «Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար», բավական է, որ հասկանանք այսօրվա իշխանությունների վերաբերմունքն իրենց քաղաքացիների նկատմամբ։

Իսկ այդ վերաբերմունքը, շատ մեղմ ասած, ոչ հարազատական է։ Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները հանգիստ չեն քնում, որ կարողանան գերիների հարցը լուծել։ Նման բան գոյություն չունի։ Նրանք շատ լավ էլ վայելում են իրենց դիզած հարստությունը և իշխանությունը»,- ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լուրջ մտավախություն ունենա, որ ինքն էլ կարող է հայտնվել Սումգայիթում 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված երկու հայ զինծառայողների կարգավիճակում, այն է՝ պետության կողմից մոռացված և անտեսված, իր պխնդրի շուրջ առանց որևէ արձագանքի։

«Պետության կողմից այդ զինծառայողների մասով որևէ արձագանք չկա։ Այս օրինակով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ եթե ինքը նույնիսկ 100 տոկոսով օրինապահ վարքագիծ դրսևորվի, իրեն կարող են ձերբակալել, թևերը ոլորել-փշրել, և այդ ամենն իրավական որևէ հետևանք չունենա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Սումգայիթի դատարանը հայ զինծառայողներին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման»  և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:
Հիշեցնենք նաև, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը ադրբեջանցիների կողմից մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորությունները․ Արամ Համբարյան

Հաջորդ գրառումը

Մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև. Կրեմլ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը գտել է իր սրտի դատավորին

30/01/2026
Իրավունք

Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը. փաստաբան

29/01/2026
Իրավունք

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. փաստաբան

22/01/2026
Իրավունք

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

20/01/2026
Հաջորդ գրառումը

Մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև. Կրեմլ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական