Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայատյացության ալիքն Ադրբեջանում ոչ միայն չի նվազում, այլ գնալով ավելի կոշտ և դաժան ձևեր է ստանում. Լարիսա Ալավերդյան

12/09/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միասին» շարժումն այսօր բողոքի ակցիա իրականացրեց Կառավարության շենքի մոտ։

Շարժման մասնակիցները պահանջում էին ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության և վերադարձի հարցը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից ստեղծված և կառավարվող պետությունը հայերի նկատմամբ ցեղասպանական ծրագիր է իրականացնում՝ նպատակ հետապնդելով Սովետական Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափելուց հետո Հարավային Կովկասից առհասարակ դուրս մղել հայերին։

«Հայատյացության ալիքն Ադրբեջանում ոչ միայն չի նվազում, այլ գնալով ավելի կոշտ և դաժան ձևեր է ստանում։ Որևէ փախստական, որևէ բռնի տեղահանված երբևիցե չի կորցնում երկու իրավունք՝ վերադարձի իրավունք, երբ ապահովվի անվտանգությունը և երկրորդ՝ սեփականության իրավունք։

Որովհետև մինչ այսօր բռնի տեղահանված հայերը չեն ստացել անգամ մեկ լումա՝ որպես սովետական Ադրբեջանում, իսկ հետո՝ անկախ Ադրբեջանում իրենց թողած սեփականության  դիմաց»,- ասաց Ալավերդյանը։

Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են՝ լինի դա խաղաղության մասին, կամ որ չենք կարող մեր տարածքներից պահանջել դուրս գան, դա քաղաքական անմեղսագործություն է»,-ասաց նա։

Ալավերդյանը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով կոչ էր արել հայերին տեր կանգնել իրենց իրավունքներին։

Վերջում Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ Ադրբեջանը ռազմական հանցագործություն է գործել՝ կռվելով խաղաղ բնակչության դեմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր չէ, որ ադրբեջանական կողմը երբ ցանկանա՝ պատռի և ամեն ինչ նորից սկսի. Արամ Սարգսյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Փաստաբանը Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ հակադարձում է ՔԿ ղեկավարին

05/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Իրավունք

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

30/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր չէ, որ ադրբեջանական կողմը երբ ցանկանա՝ պատռի և ամեն ինչ նորից սկսի. Արամ Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական