Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապիտուլյացիայի գիշերը Աննա Հակոբյանի ննջարանից նրա զարդերը գողացած և գրավ դրած Տ․Պ․-ն կալանավորվել է

18/01/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի  շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն  գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Տ. Պ-ն, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈւՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում:

Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից 6 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Հաջորդ գրառումը

Ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գյումրու իրադարձությունների հետևանքով կալանավորված Հովհաննես Միդոյանը ազատ կարձակվի. փաստաբան

02/12/2025
Իրավունք

Քրեական հետապնդում. Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը

02/12/2025
Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են

29/11/2025
Իրավունք

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե. փաստաբան

28/11/2025
Հաջորդ գրառումը

Ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական