Երևանի տարբեր համայնքներից վաղ առավոտից բերման են ենթարկվում անհնազադության ակցիա իրականացնող քաղաքացիները։ Ոստիկանները քաղաքացիներին բերման էին ենթարկում անգամ մայթերից և այգիներից։
ժամը 12:00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել խաղաղ ակցիաների 168 մասնակից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում։