Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա. Կառավարության հերթական նիստին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ «Երասխ-1» զորամասի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը՝ 0,9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները»,- ասաց գլխավոր դատախազը։
Նա հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որը բավարարվեց։
«Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում»,- ասաց Վարդապետյանը։
Դատախազը հայտնեց նաև, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի ու 3-րդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի13-ին ՊՆ-ի ու Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ։
«2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասնակիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն ու ներկայացվել դատարան։ Պատասխանողն ընդունել է Գլխավոր դատախազության պահանջն ու պարտավորվել օրենքի խախտմամբ ստանձնած Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել Հայաստանին։ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը ու նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք։
Կառավարության հաջորդ նիստում որոշում կկայացվի գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- եզրափակեց Վարդապետյանը։