«Եթե ՀՀ արդարադատությունը Հայրենիքին որդի նվիրած հորը դատապարտում է 2 տարվա ազատազրկման քաղաքացու վրա խմելու ջուր լցնելու համար, ապա նույն արդարադատությունը պետք է ցմահ ազատազրկի Ալեն Սիմոնյանին՝ անվտանգության աշխատակիցների միջոցով անձին ապօրինի անշարժացնելու ու նրա դեմքին թքելու համար։
Նիկոլի իշխանությունը հավերժ չէ․ բոլոր կամակատարները պատասխան են տալու ապօրինի որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու համար Հայրենիքը թրքահպատակ իշխանություններից ազատագրելուց հետո»,- ասված է «Որդիների կանչ» կազմակերպության հայտարարության մեջ։
Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը ևս անդրադարձել է Գարիկ Գալեյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ։ Նշենք, որ այն նշանակվել էր հենց այն նույն օրը, երբ 2020 թվականի հունվարի 17-ին բանակ է մեկնել Գարիկ Գալեյանի որդին՝ Մխիթարը, և զոհվել 44-օրյա պատերազմում։ 2 տարի անց՝ հունվարի 17-ին էլ նա պիտի վերադառնար բանակից։ Այսինքն՝ Գալեյանների համար հունվարի 17-ը դառնությամբ լցված օր է։
«Ակնկալել, որ Արամ Սարգսյանի նախկին կուսակից, ամենաբացարկված դատավորն արցախյան պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր վերաբերյալ արդարացման վերդիկտ կկայացնի, իրատեսական չէր, բայց որ այդ հոդվածով երկու տարի ազատազրկում կնշանակի և ի հեճուկս վճռաբեկ դատարանի որոշման՝ տնային կալանք կկիրառի և անհնարին կդարձնի Եռաբլուր այցելելը, աբսուրդ էր և բոլոր սահմաններից դուրս:
Հ.Գ. Այսօր Գալեյանի պաշտպանը դատավորին կոչ արեց երկար խորհել որոշում կայացնելուց առաջ: Շարունակելով կոլեգայիս միտքը` վերջին տարիներին արդարադատությունը բռնաբարող բոլոր պաշտոնյաներին խորհուրդ կտամ խորհել և հիշել, որ գոյություն ունի տիեզերական արդարադատություն, համաձայն որի` ոչինչ հավերժ չէ, և ամեն ինչ վերադառնում է»,- նկատում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը: