«Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն» գրությամբ պաստառը փակցրած կարմիր գույնով ներկված հնամաշ աթոռին, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը միայնակ իրազեկման ակցիա է իրականացրել Հանրապետության հրապարակում։
Նրա մեկնաբանությամբ՝ հնամաշ աթոռը Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով հայաստանյան իրավիճակն է խորհրդանշում, կարմիր գունը՝ 44-օրյա արյունոտ պատերազմն է։
Գառնիկ Դավթյանը հանրությանը սթափության կոչ է անում, որ եթե Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, թուրք-ադրբեջանական ճնշումները, պատերազմն անխուսափելի են, Հայաստանի թրքացումը՝ նույնպես։
Ոստիկանները թույլ չեն տվել Գառնիկ Դավթյանին իրականացնել իրազեկման ակցիան։
Նրան բերման են ենթարկել։
Բերման են ենթարկվել նաև կարմիր ներկված աթոռն ու պաստառը։