Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:
Քննարկվում էր Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը։
Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված ևս 3 ամիս. դատավոր Դոլմազյանը որոշեց չբավարարել 40 մլն դրամ գրավ, վարչական հսկողություն, երաշխավորություն և տնային կալանք համակցված խափանման միջոցների միջնորդությունը։
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, քաղաքական-հասարակական գործիչներ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին և կալանավորվել երկու ամսով։ալանքի ժամկետն անընդհատ երկարաձգվել է։
Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: