Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանում են կառուցողական հարաբերություններ, և նրանց միջև որևէ խնդիր չկա. հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
«Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատուկ ընդգծել, որ որոշ ակնարկներից անկախ՝ ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ իր հարաբերություններում», – լրագրողներին ասել է Մատվիենկոն։