ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վիճակագրկան կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին սեպտեմբերի 27-30-ը գործուղել է Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից:
Որոշման մեջ նշվում է, որ Ստեփան Մնացականյանը Թբիլիսիում կմասնակցի «Տվյալների աղբյուրները եւ համակարգումը վիճակագրական համակարգերում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը: