Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

32

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կառույցի առաքելության շրջանակում ժամանել է Երևան։  Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետին է ներկայացրել ՀՀ-ում կատարած աշխատանքի նախնական արդյունքները տեղեկացնում է  կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Առաքելության աշխատանքի արդյունքում պատրաստվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված զեկույց, թե ինչ իրավիճակ է տիրում տարածաշրջանում։ Զեկույցում կլինեն նաև իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ։

Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ առաքելությունը Հայաստան է ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, որը կայացվել է սեպտեմբերի 13-ին։