Ուզում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ-ի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»։ Այս մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ որպես ՀՀ վարչապետ հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»», – գրել է նա:
Նշենք, որ այս մասին վարչապետն ասել էր նաև նախօրեին Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նա հիշեցրել էր, որ վերջերս կադաստրի վկայականի վերաբերյալ՝ ԱԺ-ում արած իր հայտարարությունը բանավեճի պատճառ էր դարձել, ապա հավելել, որ ցանկանում է ապագա սերունդներին թողնել Հայաստանի կադաստրի լրացված և ամբողջական վկայական: Փաշինյանի խոսքով՝ այդ կադաստրի վկայականը ձևակերպելու ճանապարհին իրենք շատ կարևոր քայլեր են արել։