Որոշվել է Արցախի շրջափակման շուրջ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ հայտարարություն տարածել

25

Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ու հերթական նիստի օրակարգի հետ կապված հարցեր:

Նիստի օրակարգի հիմնական հարցը «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծն է՝ կից օրինագծերով:

Քննարկվել է նաև հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Որոշվել է Արցախի շրջափակման շուրջ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ հայտարարություն տարածել:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ խորհրդարանի հերթական նիստը կհրավիրվի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: