Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է Փաշինյանի տավուշյան հանդիպումների մասին տարածվող լուրերին․
«Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- գրել է Բաղդասարյանը։