Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մոլդովայի ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է «X»-ի իր էջում։«Մենք սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ:
Մենք ակնկալում ենք մեր երկու երկրների միջև համագործակցության ամրապնդում և հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է Մոլդովայի ԱԳՆ-ի շնորհավորական ուղերձում։