Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: