ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ. տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։