Հայաստան-Ադրբեջան բանակցություններում գլխավոր դերակատարը Եվրամիությունն է, հանձին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, մենք որպես երկու միջին մեծության եվրոպական պետություններ պարզապես մաս ենք կազմում ԵՄ հանձնառությանը, և մեր համեստ նպաստը կուզենայինք ունենալ խաղաղության գործընթացում։ Այս մասին Հայաստանում լրագրողներին ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ անդրադառնալով Մոլդովայի Քիշնևում հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հայաստանյան այցից ստացած իմ տպավորությամբ ԳԴՀ կանցլերի մասնակցությունն այս գործընթացներին բավականին դրական արձագանքներ է գտել հայ հանրության մեջ»,- ասաց Գերմանացի բարձաստիճան պաշտոնյան։
Ըստ նրա՝ Գերմանիայի Դաշնային կառավարությունը, Գերմանիայի Բունդեսթագը մեծ ուշադրություն են դարձնում այս տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, իրավիճակին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։