Ապրիլի 11-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։
Ակնկալվում է, որ այցի շրջանակներում նախարար Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։