Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:
РУС⬇️ENG⬇️ 📌 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն] *** 📌 13 декабря под председательством президента Республики Арцах Араика Арутюняна было проведено расширенное заседание Совета безопасности, в ходе которого была обсуждена военно-политическая ситуация, создавшаяся в результате блокирования Азербайджаном коридора, соединяющего Арцах с внешним миром. Было подчеркнуто, что бесперебойная работа коридора гарантируется трехсторонним Заявлением от 9 ноября 2020 года, положения которого в очередной раз нарушаются азербайджанской стороной. Совет безопасности принял решение направить письмо командованию российских миротворческих войск, дислоцированных в Республике Арцах, считая недопустимым закрытие коридора, что приведет к гуманитарной катастрофе в республике. Президент подчеркнул, что власти Республики Арцах принимают все возможные меры для решения проблем безопасности и нормальной жизнедеятельности населения. [Главное информационное управление Аппарата Президента Республики Арцах] *** 📌 On December 13, President of the Artsakh Republic Arayik Harutyunyan chaired an enlarged sitting of the Security Council. The military-political situation created as a result of the blockade of the corridor connecting Artsakh to the outer world by Azerbaijan was on the discussion agenda. It was underscored that the uninterrupted operation of the corridor is guaranteed by the November 9 tripatite statement, the provisions of which are once again violated by the Azerbaijani side. The Security Council made a decision to address with a letter the Russian peacekeeping contingent deployed in the Artsakh Republic calling the closure of the corridor inadmissable, which will lead to a humanitarian disaster. The President emphasized that the authorities are taking all the measures possible to solve the issues related to ensuring security and normal life functioning of the population. [Central Information Department of the Artsakh Republic President's Office] Հետևեք մեզ նաև telegram-ում` t.me/texekatvakanshtab
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on Monday, December 12, 2022