Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։
Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։