Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Աշոտ Հակոբջանյանին կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: Ինչպես արդեն հայտնել ենք, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում այսօր նշանակվել է Սամվել Շահրամանյանը:
Նշենք, որ հունվարի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագերլ, ըստ որի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել Արարատ Մելքումյանը։